Այսօր: Երեքշաբթի, 22 Ապրիլի 2025թ.
Աշոցքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Եվրոպայի խորհրդի Տեղական և շրջանային իշխանությունների Կոնգրեսի 2025թ. աշխատանքներին երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցության պայմանների մասին
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Համլետ Ավետիսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
19/12/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
31/12/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Տեղական և շրջանային իշխանությունների Կոնգրեսը (Կոնգրես) հղումը՝ https://www.coe.int/en/web/congress/home, հանդիսանալով ԵԽ հիմնական մարմիններից մեկը և ԵԽ անդամ և ԵԽ հետ համագործակցող պետությունների Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) վեհաժողով՝ համադրելի է ԵԽ խորհրդարանական վեհաժողովին՝ ԵԽԽՎ-ին: Կոնգրեսի աշխատանքները տեղի են ունենում Ստրասբուրգում (Ֆրանսիա) գտնվող Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում:

Կոնգրեսում ներկայացված են ԵԽ 46 անդամ երկրների ավելի քան 130.000 ՏԻՄ-երից 612 պատվիրակներ, նստաշրջանները տեղի են ունենում տարին երկու անգամ՝ մարտին և հոկտեմբերին: Բաղկացած է երկու՝ Տեղական իշխանությունների և Շրջանային իշխանությունների պալատներից:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչատարածքային կառուցվածքը՝ Հայաստանը Կոնգրեսում ներկայացված է Տեղական իշխանությունների պալատում, որը գումարվում է ԵԽԽՎ լիագումար նիստերի դահլիճում:

2014 թվականից «Երիտասարդացնելով քաղաքականությունը» նախաձեռնության շրջանակներում՝ Կոնգրեսը հնարավորություն է ընձեռում ԵԽ աշխատանքով և տեղականիշխանությունների դերով հետաքրքրված երիտասարդ ակտիվիստներին, ուսանողներին՝ Կոնգրեսի երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցելու Կոնգրեսի աշխատանքներին, տեսակետհայտնել, փաստաթղթեր մշակել և օրակարգային հարցերի շուրջ մտքեր փոխանակել Կոնգրեսի անդամների հետ։

ԵԽ Կոնգրեսում երիտասարդ պատվիրակներից պահանջվում է նաև նստաշրջանների միջանկյալ ժամանակահատվածում սեփական նախագծերմշակել՝ ուղղված ՏԻՄ երիտասարդական ոլորտի բարեփոխումներին:

Մեկամյա մասնակցություն ԵԽԿոնգրեսի աշխատանքներին

ԵԽ Կոնգրեսի երիտասարդ պատվիրակի դերը եզակի հնարավորություն է միջազգային փորձձեռք բերելու, այլ պատվիրակների հետշփվելու, ինչպես նաև երիտասարդությանն առնչվող քաղաքականության հեռանկարները Կոնգրեսի օրակարգ բերելու համար։

Երիտասարդ պատվիրակների մասնակցությունը ԵԽ Կոնգրեսի նստաշրջաններին

Տարին երկու անգամ գումարվող Կոնգրեսի նստաշրջանների ընթացքում երիտասարդ պատվիրակներըտեղական և շրջանային իշխանությունների ներկայացուցիչների՝ Կոնգրեսի պատվիրակների հետ մասնակցում են լիագումար նստաշրջաններին և հատկացված տեղեր ունեն նիստերի նույն դահլիճում։

Յուրաքանչյուր նստաշրջանից առաջԵԽ Կոնգրեսի քարտուղարությունը երկօրյա նախապատրաստական հանդիպումէ կազմակերպում երիտասարդ պատվիրակների համար, որը ճանաչողական բնույթ է կրում:

Երիտասարդ պատվիրակները պետք է ունենան հանրային ելույթների հմտություններ, նախընտրելի է՝ նաև փորձ, ինչպես նաև կարողանան համառոտ ելույթներ պատրաստել՝ ԵԽ Կոնգրեսում գործածվող լեզուներից մեկով (անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, հունարեն) և ունակ լինեն վերլուծել քաղաքական փաստաթղթերը։

Երիտասարդ պատվիրակները պետք է հանձնառություն ստանձնեն պարտադիր կերպով մասնակցելուԵԽ Կոնգրեսի 2025թ․ երկու նստաշրջաններին՝

- 2025թ․ մարտի 22-ից (ժամը 19.00-ից) մինչև մարտի 27-ի նիստը (ժամը 17։00)

- 2025թ․ հոկտեմբերի 25-ից (ժամը 19։00-ից) մինչև հոկտեմբերի 30-ի նիստը (ժամը 17։00)

Նախագծերի մշակում ԵԽ Կոնգրեսի նստաշրջանների միջանկյալ շրջանում

2025թ. ԵԽ Կոնգրեսի մարտի և հոկտեմբերի նստաշրջանների միջանկյալ ժամանակահատվածում երիտասարդ պատվիրակներից պահանջվելու է տեղական ու շրջանային կառավարման ոլորտի երիտասարդությանն առնչվող նախագծեր մշակել, որոնք բխելու են Կոնգրեսի աշխատանքների առաջնահերթություններից և թեմատիկ քննարկումներից։ Տվյալ նախագծերը կարող ենլինել համաժողովների, հեռախոսային հավելվածների, փոդքասթներիև այլձևաչափի նախաձեռնություններ։ Ի դեպ, ուղեցույց կարող են ծառայել 2024թ․երիտասարդ պատվիրակների կողմից մշակված նախագծերը, որոնք հասանելի են https://search.coe.int/cm?i=0900001680b1fdd4հղումով։

Նախագծերի մշակման փուլում երիտասարդ պատվիրակներին աջակցելու են մենթոր-վերապատրաստողները՝տեղեկատվական փաստաթղթեր և այլ նյութեր տրամադրելով։Նախագծի/նախագծերի մշակման համար ԵԽ Կոնգրեսը ֆինանսավորում չի տրամադրում, փոխարենը երիտասարդ պատվիրակներին տեղական կամ շրջանային իշխանությունների հետաշխատանքային շփումներ հաստատելու հնարավորություն է ընձեռվում:

Այլ միջոցառումներ

Որոշ երիտասարդ պատվիրակներ կարող են մասնակցել ԵԽ Կոնգրեսի կոմիտեների նիստերին, սեմինարներին, համաժողովներին կամ ԵԽ այլ միջոցառումներին, որոնք կազմակերպվում են ինչպես Ստրասբուրգում, այնպես էլ ԵԽ անդամ երկրներում։

Պարտադիր են հետևյալ որակները.

- Լինել անկաշկանդ շփումներում, հանձնառու և նպատակասլաց,

- Դիմումների ընդունման վերջնաժամկետի պահին լինեն 18-ից 30 տարեկան,

- Բնակվեն ԵԽ անդամ երկրներից մեկում և ունենան տվյալ երկրի անձնագիր,

- Տեղական և շրջանային մակարդակում ակտիվ ներգրավվածություն ունենան երիտասարդական աշխատանքներում,

- Հնարավորություն ունենան ամբողջովին ներգրավել ԵԽ Կոնգրեսի աշխատանքներում, ներառյալ՝տեղական նախագծերի պատրաստման գործընթացում,

- Հետաքրքրված լինեն և ակտիվորեն կարողանան մասնակցել Տեղական և տարածաշրջանային մակարդակում քաղաքականության մշակմանը,

- Ունենան բանավոր և գրավոր խոսքի լավ հմտություններ, ինչպես նաև հանրային ելույթների կարողություն,

- Ունակ լինեն աշխատել բազմամշակութային թիմում,

- Սահուն խոսեն անգլերեն լեզվով:

ԵԽ Կոնգրեսի երիտասարդ պատվիրակները չպետք է.

- հանդիսանան ՏԻՄ ընտրություններով ընտրված ներկայացուցիչներ, պատգամավորներ,

- նախկինում եղած լինեն ԵԽ Կոնգրեսի երիտասարդ պատվիրակ:

Դիմումների ընդունման գործընթացը և մասնակիցների ընտրությունը

ԵԽ Կոնգրեսի 2025թ. գարնանային և աշնանային նստաշրջաններիներիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցել ցանկացողները պետք է իրենց թեկնածությունը ներկայացնեն առցանց լրացվող և ուղարկվող դիմումով, որը հասանելի է հետևյալ հղումով՝ https://forms.office.com/Pages/ResponsePage.aspx?id=grBJPtViSUilsIbtUZKH0mPCg82WLClCniQ4lkjPDPlUNUtHNVVTNksyN1hYRFdBMkFDR0VZMlhaNy4u:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2024թ․ դեկտեմբերի 31-ն է։

Դիմումների հետ մեկտեղ դիմումատուները պարտադիր կերպովմինչև 2025թ․ փետրվարի 28-ը պետք է նաև30 վայրկյան տևողությամբ կարճ տեսանյութ ուղարկեն, որի վերնագիրը պետք է ներառի միայն դիմումատուի անունն ու երկրի անվանումը։ Տեսանյութում դիմումատուները չպետք է իրենք իրենց ներկայացնեն, այլ պատասխանեն դիմում հայտում շարադրված հարցերին։

Երիտասարդ պատվիրակներն ընտրվելուեն ԵԽ Կոնգրեսի ընտրական խորհրդի կողմից, որտեղ ընդգրկված են լինելու Երիտասարդության հարցերով Կոնգրեսի խոսնակը, վերապատրաստողները և երիտասարդության հարցերով ԵԽ խորհրդատվական խորհրդի անդամները։ Ընտրության արդյունքների մասին դիմումատուները կտեղեկացվեն 2025թ․ փետրվարի 7-ին։

Ճանապարհի և կեցության ծախսերը

Երիտասարդ պատվիրակների ճամփորդության և այլ ծախսերը հոգում է ԵԽ Կոնգրեսը: Գիշերակացն ապահովվելու և վճարվելու է ԵԽ Կոնգրեսի քարտուղարության կողմից, մեկտեղանի կամ համատեղ սենյակներում՝ ըստ հասանելիության։ Կազմակերպիչները չեն կարող հոգալ այլ վայրում գիշերակացի ծախսերը։

Հավելյալ հարցերի համար կարելի է կապ հաստատել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ congress.youth@coe.int:

Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Աշոցք համայնքի ավագանու հերթական նիստ 14.03.2025թ
Ինչ է սոցիալական ծախսը և ինչպես օգտվել փոխհատուցու
Մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցո
Աշոցք համայնքի ավագանու հերթական նիստ 11.02. 2025թ
Աշոցք համայնքի ավագանու հերթական նիստ 13 12 2024թ
Աշոցք համայնքի ավագանու հերթական նիստ 12 11 2024թ
Աշոցք համայնքի ավագանու հերթական նիստ 10.10.2024թ
Աշոցք համայնքի ավագանու հերթական նիստ 10.09.2024թ
Չքնա՜ղ Աշոցք
Աշոցք համայնքի ավագանու արտահերթ նիստ 26 07 2024թ
Ի՞նչ պետք է իմանաս POS տերմինալից օգտվելիս:
Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ վճարային տերմինալից օգտվել
Ինչպե՞ս եմ անձնական տվյալներս մշակելու համաձայնութ
Ի՞նչ պետք է անեմ մինչև հիփոթեք վերցնելը:
Ինչպե՞ս օգտվեմ եկամտային հարկի վերադարձի հնարավորո
Տույժ-տուգանք. առավելագույնը որքա՞ն կարող են լինել
Ի՞նչ է անձնական տվյալների գողությունը եւ ինչպե՞ս խ
Ի՞նչ եմ շահում անկանխիկ վճարումներ կատարելիս:
Ինչպե՞ս գումարն անվտանգ կանխիկացնեմ բանկոմատից:
Արդյոք ֆինանսներս պաշտպանվա՞ծ են NFC-ով քարտն օգտա
Ինչպե՞ս ընտրեմ գաղտնաբառ ու պաշտպանել ֆինանսներս
Տարածված ֆինանսական խարդախություններ 3 - Վարկային
Տարածված ֆինանսական խարդախություններ 4 – Ներդրումա
Աշոցք համայնքի ավագանու հերթական նիստ 21. 06. 2024
Աշոցք համայնքի ավագանու հերթական նիստ 17.05.2024թ
Աշոցք համայնքի ավագանու հերթական նիստ 16. 04. 2024
Աշոցք համայնքի ավագանու հերթական նիստ 15.03.2024թ
Աշոցք համայնքի ավագանու հերթական նիստ 13.02.2024թ
Աշոցք համայնքի ավագանու հերթական նիստ 22.12.2023թ.
Աշոցք բնակավայրում բացվել է հուշապուրակ
Աշոցք համայնքի ավագանու հերթական նիստ 13.10.2023թ
Դարձիր խնամատար ընտանիք
Աշոցք համայնքի ավագանու հերթական նիստ 12.09.2023թ.
Աշոցք համայնքի ավագանու հերթական նիստ 19.04.2023թ.
Աշոցք համայնքի ավագանու հերթական նիստ 16․03․2023թ․
Ի՞նչ անել «Օդային տագնապ» ազդանշանի ժամանակ
Աշոցք համայնքի ավագանու հերթական նիստ 14․02․2023թ․
Աշոցք համայնքի ավագանու հերթական նիստ 23.12.2022թ.
Պետական աջակցություն՝ սահմանամերձ գյուղական բնակավ
Կատարված ու նախատեսվելիք ծրագրեր. արտագնա խորհրդակ
Աշոցք համայնքի ավագանու արտահերթ նիստ
40 հեկտար անջրդի հող կդառնա ոռոգելի
Աշոցք համայնքի ավագանու հերթական նիստ 08․04․2022թ․
Աշոցք համայնքի ավագանու հերթական նիստ 09․03․2022թ․
Շինարարական աշխատանքներ 2021թ.
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառում Աշոցքում
Face Control In Շիրակ(Աշոցք) 🏞️❤️//4K//
Ինչպես առցանց դիմել համայնքապետարան
«Շիրակի ձմեռը»՝ տուրիզմի զարգացման գրավական, Tsayg
Աշոցքը կարող է դառնալ Հայաստանի այցեքարտերից մեկը,
Հիմնանորոգում նոր տեխնոլոգիայով՝ Գյումրի-Աշոցք ճան
Եվրոպական պուրակ Աշոցքում
Զույգաղբյուրը 160 տարեկան է
Աշոցքի միջն դպրոց
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գ. Աշոցք, Հրապարակ 1
0245 2-14-82
ashotsq.hamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50200802@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner