 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնք ՀՀ, Շիրակի մարզ, գ.Աշոցք, 0245 2-14-82, ashotsq.hamaynq@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ՄԱՐՏԻ 2025թվականի N 98-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ, ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔ, ԱՇՈՑՔ ԲՆԱԿԱՎԱՅՐ, 1-ԻՆ ԹԱՂԱՄԱՍ, 1-ԻՆ ՓՈՂՈՑ, 1 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 08-015-0006-0002 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ
Քաղաքացի Դավիթ Արիստակեսի Մխոյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին` սեփականության իրավունքով իր ընտանիքին պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնք, բնակավայր Աշոցք, 1-ին թաղամաս, 1-ին փողոց, բնակելի տուն 1 հասցեում գտնվող, 0,337 հեկտար մակերեսով, 08-015-0006-0002 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա առկա, ինքնակամ համարվող բնակելի նշանակության շենք շինություններն (այսուհետ՝ շինություն) օրինական ճանաչելու խնդրանքով:
Դավիթ Արիստակեսի Մխոյանին, Ալիսա Մկրտիչի Աբրեյանին, Արտուշ Դավթի Մխոյանին, Քրիստինե Դաթի Մխոյանին և Արամ Դավթի Մխոյանինսեփականության իրավունքով պատկանող (վկայական՝ N 1077430, տրված՝ 16.08.2005թ.) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի, բնակավայր Աշոցք, 1-ին թաղամաս, 1-ին փողոց, 1 բնակելի տուն հասցեում գտնվող հողամասի վրա ինքնակամ կառուցված 28,8 քառակուսի մետր արտաքին մակերեսով անասնաշենքը, 82,8 քառակուսի մետր արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 11,7 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, 7,8 քառակուսի մետր մակերեսով հարթակը և 152 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով ավտոտնակըկառուցվել են 2021 թվականին։
Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2022COLI8W ծածկագրով:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 9-րդ. 10-րդ, 11-րդ կետերի, 13-րդ կետի ա), բ) ենթակետերի դրույթներով, հաշվի առնելով, որ շինությունները կառուցվել են 2001 թվականի մայիսի 15-ից հետո 2021 թվականին և որ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի նկատի ունենալով, որ շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքովպահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը` որոշում եմ․
1. Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գյուղ Աշոցք, 6-րդ փողոց, բնակելի տուն 1 հասցեում գտնվող Դավիթ Արիստակեսի Մխոյանին, Ալիսա Մկրտիչի Աբրեյանին, Արտուշ Դավթի Մխոյանին, Քրիստինե Դաթի Մխոյանին և Արամ Դավթի Մխոյանինսեփականության իրավունքով պատկանող (վկայական՝ N 1077430, տրված՝ 16.08.2005թ.) 0.33715 հա մակերեսով հողամասում 2001 թվականի մայիսի 15-ից հետո ինքնակամ կառուցված` 28,8 քառակուսի մետր արտաքին մակերեսով անասնաշենքը, 82,8 քառակուսի մետր արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 11,7 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, 7,8 քառակուսի մետր մակերեսով հարթակը և 152 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով ավտոտնակը ճանաչել օրինական։
2. Շինությունների օրինականացման համար սահմանված վճարը կազմում է 95220 (իննսունհինգ հազար երկու հարյուր քսան) ՀՀ դրամ Հայաստանի Հանրապետության դրամ։
3. Պարտավորեցնել հողի սեփականատիրոջը սահմանված կարգով և ժամկետում կատարել օրինականացման համար սույն որոշմամբ սահմանված վճարումը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքը ենթարկել պետական գրանցման:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
20 __ թ. ______________ ____
գ.Աշոցք