ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնք ՀՀ, Շիրակի մարզ, գ.Աշոցք, 0245 2-14-82, ashotsq.hamaynq@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2024թվականի N 386-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ, ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔ, ՍԻԶԱՎԵՏ ԲՆԱԿԱՎԱՅՐ, 6-ՐԴ ՓՈՂՈՑ, 1 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 08-106-0010-0007 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քաղաքացի Աբրահամ Ստեփանի Բադոյանը (ծնված 07/03/1958 թվական) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին` սեփականության իրավունքով իր ընտանիքին պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնք, բնակավայր Սիզավետ, 6-րդ փողոց, բնակելի տուն 1 հասցեում գտնվող, 0,1020 հեկտար մակերեսով, 08-106-0010-0007 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա առկա, ինքնակամ համարվող բնակելի նշանակության շենք շինություններն (այսուհետ՝ շինություն) օրինական ճանաչելու խնդրանքով:
Աբրահամ Ստեփանի Բադոյանին, Սառա Արտաշի Բադոյանին, Ստեփան Հրաչի Բադոյանին, Քնարիկ Միսակի Մելիքյանին և Աշխեն Ստեփանի Բադոյանին սեփականության իրավունքով պատկանող (վկայական՝ N 21052024-08-0059) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի, բնակավայր Սիզավետ, 6-րդ փողոց, 1 բնակելի տուն հասցեում գտնվող հողամասի վրա ինքնակամ կառուցված 52,56 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով անասնաշենքերը, 30,15 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, 7,86 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակը ևինքնակամ բացված չորս դուռը ու երկու պատուհան կառուցվել են 2006-2018 թվականներին իսկ 12,93 քառակուսի մետր ներքին մակերեսով բնակելի տունը, 9,32 քառակուսի մետր մակերեսով աստիճանը և 3,67 քառակուսի մետր ներքին մակերեսով շվաքարանը կառուցվել են 2022 թվականին:
Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024ECXYCA ծածկագրով:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 9-րդ. 10-րդ, 11-րդ կետերի, 13-րդ կետի ա), բ) ենթակետերի և 18-րդ կետի դ) ենթակետիդրույթներով, հաշվի առնելով, որ շինությունները կառուցվել են 2001 թվականի մայիսի 15-ից հետո 2006-2018 թվականներին ու 2022 թվականին և որ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի նկատի ունենալով, որ շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը` որոշում եմ․
1. Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գյուղ Աշոցք, 6-րդ փողոց, բնակելի տուն 1 հասցեում գտնվող Աբրահամ Ստեփանի Բադոյանին, Սառա Արտաշի Բադոյանին, Ստեփան Հրաչի Բադոյանին, Քնարիկ Միսակի Մելիքյանին և Աշխեն Ստեփանի Բադոյանինսեփականության իրավունքով պատկանող (վկայական՝ N 21052024-08-0059) 0.1020 հա մակերեսով հողամասում 2001 թվականի մայիսի 15-ից հետո ինքնակամ կառուցված` 52,56 քառակուսի ընդհանուր ներքին մակերեսով անասնաշենքերը, 30,15 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, 7,86 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակը ևինքնակամ բացված չորս դուռը ու երկու պատուհան ճանաչել օրինական։
2. Շինությունների օրինականացման համար սահմանված վճարը կազմում է 40510 (քառասուն հազար հինգ հարյուր տաս) Հայաստանի Հանրապետության դրամ։
3. Նույն հողամասի վրա 2022 թվականին ինքնակամ կառուցված 12,93 քառակուսի մետր ներքին մակերեսով բնակելի տունը, 9,32 քառակուսի մետր մակերեսով աստիճանը և 3,67 քառակուսի մետր մակերեսով շվաքարանը թողնել ինքնակամ, ինքնակամ կառույցների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունները և ռիսկերը կրում է հողամասի սեփականատերը:
4. Պարտավորեցնել հողի սեփականատիրոջը սահմանված կարգով և ժամկետում կատարել օրինականացման համար սույն որոշմամբ սահմանված վճարումը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքը ենթարկել պետական գրանցման:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
20 __ թ. ______________ ____
գ.Աշոցք