Բովանդակություն | Հիմք ընդունելով Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 10.01.2025 թվականի ՔՏՄ/13.1/1521-25 գրության կարծիքը, որ տարածքը ծառայելու է որպես հանգստի և մարզա–առողջարարական կենտրոն, ուստի հողամասն ենթակա է փոփոխման հատուկ պահպանվող տարածքների հողերի նպատակային նշանակության՝ հանգստի համար նախատեսված գործառնական նշանակության հողամասի: Հիմք ընդունելով վերոգրյալը ներկայացնում ենք ճշտված փաստաթղթերը: Ի պատասխան Ձեր 2025 թվականի փետրվարի 19-ի թիվ 01/17/01558-2025 գրության Ձեզ ենք ներկայացնում ՀՀ Շիրակի մարզի Աշոցք համայնքի Լեռնագյուղ բնակավայրի վարչական տարածքում գտնվող քաղաքացի Արմեն Ռազմիկի Հակոբյանի սեփականությունը հանդիսացող՝ 08-045-0124-0006 կադաստրային ծածակագրով,1,23659 հա մակերեսով և 30052024-08-0049 համարի վկայականով հողամասը հանգստի գոտի կառուցելու համար գյուղատնտեսական նպատակային նշանակության գործառնական նշանակության խոտարքից փոխադրել հատուկ պահպանվող հողերի նպատակային նշանակության՝հանգստի համար նախատեսվող հողերի գործառնական նշանակության փոխելու վերաբերյալ փաստաթղթերի լրամշակված տարբերակը:
Առդիր՝ Էլեկտրոնային նյութ:
|