|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Աշոցք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Աշոցք, 0245 2-14-82, ashotsq.hamaynq@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 սեպտեմբերի 2024 թվականի N 63-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 08-015-0006-0016 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՎՈՎԱ ՎՈԼՈԴՅԱՅԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎԱԾ` 115,17 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ԱՐՏԱՔԻՆ (99,54 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՆԵՐՔԻՆ) ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ 0,042693 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած Վովա Վոլոդյայի Պետրոսյանը 2024 թվականի օգոստոսի 27-ի դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարվող 115.17 քառակուսի մետր արտաքին (99.54 քառակուսի մետր ներքին) մակերեսով բնակելի տունը և դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող 08-015-0006-0016 կադաստրային ծածկագրով 0.042693 հեկտար մակերեսով բնակավայրերի հողերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝
- Ընդունել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի սեփականությունը համարված, ինքնակամ կառուցված և օրինական ճանաչված 115.17 քառակուսի մետր արտաքին (99,54 քառակուսի մետր ներքին) մակերեսով բնակելի տունը (հիմքը` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 08072024-08-0028 վկայական) և դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականություն հանդիսացող, 08-015-0006-0016 կադաստրային ծածկագրով 0.042693 հեկտար մակերեսով բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակ, համայնք Աշոցք, գյուղ Աշոցք, 1-ին թաղամաս, 1-ին փողոց, 1-ին անցուղի, բնակելի տուն 4) ուղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով` 245810 (երկու հարյուր քառասունհինգ հազար ութ հարյուր տաս) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով, օտարել կառուցապատողին` Վովա Վոլոդյայի Պետրոսյանին (նույնականացման քարտ` 001766393, տրված` 14.03.2014թ, 034-ի կողմից, բնակության հասցե` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գյուղ Աշոցք, 1-ին թաղամաս, 1-ին փողոց, 1-ին անցուղի, բնակելի տուն 4)։
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը` քաղաքացու միջոցներով:
|
Կողմ -9 ԴԱՆԻԵԼՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՄԱՐՏՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԼՄԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԵՂԱՄ ՀԱՅԿՅԱՆ ԼԻԱՆՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՐՏՈՒՇ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԵԼԻՔՅԱՆ ՀՐԱՆՏԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ ՄՀԵՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|