Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 76-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 81-րդ հոդվածի 3-րդ մասովև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի առաջարկությունը՝Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝ 1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի սեփականություն հանդիսացող,սույն որոշման հավելվածում նշված գյուղատնտեսական նշանակության հողակտորների մրցույթի միջոցով վարձակալության իրավունքով տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը և հայտարարել մրցույթ:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով կազմակերպել և անցկացնել սույն որոշման հավելվածում նշված հողամասերի մրցույթի միջոցով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մրցույթը: |