Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, 92-րդ հոդվածի 4-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով «Ավստրիական զարգացման գործակալություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «LEAD4Shirak» ծրագրի շրջանակում հայտարարված մրցույթում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի կողմից ներկայացված ծրագրին տրված հավանությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի 2024 թվականի բյուջեի հանգստի և սպորտի ծառայություններ ծրագրից 5511 հոդվածից ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզիԱշոցքհամայնքիԱշոցքբնակավայրում«Առողջմարմնումառողջհոգի» ծրագրիիրականացմանհամար, որպես համայնքային ներդրում տրամադրել ծրագրի ընդհանուր արժեքի քսան տոկոսին` երեք հազար հինգ հարյուր եվրոին համապատասխանող փոխարժեքով Հայաստանի Հանրապետության դրամ, հաշվարկված տվյալ օրվա բանկային կուրսով:
- Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի համար գանձապետարանում բացել արտաբյուջետային հաշիվ՝ ծրագրի սպասարկման համար:
|