Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման 1-ին կետով սահմանված կարգի 29-րդ կետի 4) ենթակետով, 50-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 33-րդ կետի «ա» ենթակետի դրույթներով և հիմք ընդունելով Աշոցք համայնքի ղեկավարին հասցեագրած քաղաքացի Հովիկ Ռաֆիկի Սահակյանի 2025 թվականի փետրվարի 10 -ի դիմումը, որոշում եմ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Աշոցք բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 08-085-0001-0011-ից կադաստրային ծածկագրով հողատարածքում առկա 0.017025 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա քաղաքացի Սերյոժա Շուրայի Հակոբյանի կողմից ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 59.73 քառակուսի մետր արտաքին մակերեսով անասնաշենքին և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասին տրամադրել Շիրակ մարզ, Աշոցք համայնք, գյուղ Մուսայելյան, 1-ին փողոց, անասնաշենք 17 հասցեն։