Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 19-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով, 11-րդ հոդվածի 3-րդ մասով, 12-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, 14-րդ հոդվածի 1-ին մասով և 20-րդ հոդվածով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է.
- Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի վարչական տարածքում 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելված N 1, N2, N3-ի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
|