Այսօր: Չորեքշաբթի, 23 Ապրիլի 2025թ.
Աշոցքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 1
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Աշոցք ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Աշոցք, 0245 2-14-82, ashotsq.hamaynq@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

05 ապրիլի 2023 թվականի N 1

Աշոցք համայնքի Կոճոռ թաղամասի կառուցապատման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

Այսօր Աշոցքի համայնքապետարանում տեղի ունեցավ առաջին քննարկումը՝ Աշոցք համայնքի Կոճոռ թաղամասի կառուցապատման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ: <<ԷՄ ՋԻ ԴԻԶԱՅՆ>> ՍՊԸ-ի մասնագետների կողմից հանգամանալից ներկայացվեց Կոճոռ թաղամասի կառուցապատման նախագիծը:
Կոճոռ թաղամասի բնակիչներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին մասնագետներին:Մասնավորապես, հարցեր հնչեցին նոր բազմաբնակարան շենքերի տեղակայման վայրի, ավտոկայանատեղիների առկայության, ջեռուցման, խաղահրապարակների անհրաժեշտության վերաբերյալ:
<<ԷՄ ՋԻ ԴԻԶԱՅՆ>> ՍՊԸ-ի մասնագետներին հարց ուղղվեց շենքերի քանակի, հարկերի և բնակարանների մասին: Պարզաբանվեց, որ կառուցվելու են եռահարկ՝ թվով 16 շենքեր՝ 3 և 4 սենյականոց բնակարաններով:
Մասնագետները բնակիչների կողմից արված առաջարկությունները կուսումնասիրեն և հաջորդ քննարկման ընթացքում կներկայացնեն արդյունքերի վերլուծություն:
Հետագա հանրային քննարկումների վերաբերյալ կիրազեկվի լրացուցիչ:


Կից փաստաթղթեր՝
(81.68 Կբ)
(77.41 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 50200802@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner