Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝ Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2025 թվականկի հունվարի 16-ի թիվ 1 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 13-ի N 104-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին /զեկուցող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավար Կ. Մանուկյան/:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում քաղաքացի Անդրանիկ Էդարդի Բեգոյանի կողմից ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված բնակելի տուն և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասը ուղղակի կարգով կառուցապատողին վաճառելու համար համաձայնություն տալու մասին /զեկուցող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավար Կ. Մանուկյան/:
|