Այսօր: Չորեքշաբթի, 23 Ապրիլի 2025թ.
Աշոցքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 13-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշոցք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 24-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու անդամներին իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց, իրենց ցանկությամբ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի վարչական բյուջեի պահուսային ֆոնդից տրամադրել ամսական դրամական փոխհատուցում՝ յուրաքանչյուր ամիս 30000 /երեսուն հազարական/ Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված դրամական փոխհատուցումը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու անդամներին տրամադրվում է.

1) Առանց ավագանու անդամների կողմից իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերը հիմնավորող փաստաթղթերի ներկայացման,

2) Անկանխիկ, ավագանու անդամների փոխհատուցում ստանալու ցանկության վերաբերյալ ավագանու խմբակցությունների ղեկավարների գրության կամ ավագանու անդամի դիմումի հիման վրա յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 10-ը:

3. Ավագանու անդամին տվյալ ամսում դրամական փոխհատուցում չի վճարվում, եթե նա այդ ամսվա ընթացքում բացակայել է ավագանու և մշտական հանձնաժողովի նիստերից և այն դեպքում, երբ տվյալ ամսում ավագանու և մշտական հանձնաժողովի նիստեր չեն անցկացվել:

4. Սույն որոշման 3-րդ կետում նշված բացակայությունները հիմնավորվում են ավագանու մշտական հանձնաժողովների նախագահների՝ հանձնաժողովի նիստերին ավագանու անդամների մասնակցության մասին տեղեկանքներով և համայնքապետարանի աշխատակազմի կողմից վարվող ավագանու նիստին մասնակցած ավագանու անդամների հաշվառման մասին տվյալներով, որոնք կազմվում են յուրաքանչյուր ամսվա համար՝ մինչև հաջորդ ամսվա 5-ը ներառյալ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գ. Աշոցք, Հրապարակ 1
0245 2-14-82
ashotsq.hamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50200802@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner