Այսօր: Չորեքշաբթի, 23 Ապրիլի 2025թ.
Աշոցքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 2
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Աշոցք ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Աշոցք, 0245 2-14-82, ashotsq.hamaynq@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

20 հունիսի 2023 թվականի N 2

Աշոցք բնակավայրի Կոճոռ թաղամասում նոր բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկման երկրորդ փուլ

Այսօր Աշոցքի համայնքապետարանում տեղի ունեցավ Աշոցք բնակավայրի Կոճոռ թաղամասում նոր բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկման երկրորդ փուլը:
Քննարկմանը ներկա էին <<ԷՄ ՋԻ ԴԻԶԱՅՆ >> ՍՊԸ-ի ներկայացուցիչները, Կոճոռ թաղամասի բնակիչներ:
Քննարկման ընթացքում խոսվեց բազմաբնակարան շենքերի կառուցման ընթացքում շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության ռիսկերի, դրանցից բխող հետևանքների մասին:
Բնակիչներն իրենց հուզող հարցերը բարձրացրեցին, մասնավորապես նոր կառուցվող շենքերի ջեռուցման, ավտոտնակների համար հնարավոր տարածքների տրամադրման և այլ կարևոր խնդիրների վերաբերյալ:
Բնակիչներին ցուցադրվեց նաև նոր կառուցվող բազմաբնակարան շենքերի ուրվագծային նախագիծը /նախնական տեսքը/:


Կից փաստաթղթեր՝
(248.60 Կբ)
(165.79 Կբ)
(165.11 Կբ)
(181.13 Կբ)
(203.10 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 50200802@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner