Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի՝ Հովիկ Ռաֆիկի Սահակյանը, իր 2025 թվականի մարտի 7-ի դիմումի համաձայն, ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-085-0001-0013 կադաստրային ծածկագրով 0.017025 հեկտար հողամասի վրա ինքնակամ կառուցված ավտոտնակի և համապատասխան հողամասի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝
- Ընդունել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-085-0001-0013 կադաստրային ծածկագրով 0.017025 հեկտար հողամասը և նրա վրա ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 41.14 քառակուսի մետր ներքին և 59.73 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոտնակը (անշարժ գույքի հասցեն՝ ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գ. Աշոցք, 1-ին փողոց, անասնաշենք 17, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 07032025-08-0010) ուղղակի կարգով 88210 (ութսունութ հազար երկու հարյուր տաս) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով, ինքնակամ շինությունն իրականացրած ֆիզիկական անձ, քաղաքացի՝ Հովիկ Ռաֆիկի Սահակյանին (հետագայում քաղաքացի) անձնագիր՝ AS0510439, տրված` 06.02.2019թ, 034-ի կողմից, բնակության հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գյուղ Աշոցք, գ. Մուսայելյան, 1-ին փողոց, բնակելի տուն 24) վաճառելու համար:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը` քաղաքացու միջոցներով:
|