Այսօր: Հինգշաբթի, 20 Մարտի 2025թ.
Աշոցքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



11 փետրվարի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 08-085-0010-0001-ԻՑ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՀՈՎԻԿ ՌԱՖԻԿԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ, ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 28-րդ կետերի, 42-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 731-Ն որոշմամբ հաստատված «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող կառույցների նկատմամբ պետական կամ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցման կարգի» 2-րդ, 3-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգ հաստատելու մասին» 3-րդ «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 3-րդ, 12-րդ և 33-րդ կետերի դրույթներով և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Մուսայելյան բնակավայրում համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության 0.017025 հեկտար մակերեսով հողամասի վրա քաղաքացի Հովիկ Ռաֆիկի Սահակյանի կողմից ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շինությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված օրինականացման պայմաններին, որպես ինքնակամ կառույց հաշվառված էկադաստրի կոմիտեում թիվ 20244KUMLW ծածկագրով, հիմք ընդունելով Աշոցք համայնքի ղեկավարին հասցեագրած Հովիկ Ռաֆիկի  Սահակյանի 2025 թվականի փետրվարի 10-ի դիմումը, որոշում եմ`

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Մուսայելյան բնակավայում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության 08-085-0001-0011 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացվող 0.017025 հեկտար մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 41.14 քառակուսի մետր ներքին և 59.73 քառակուսի մետր արտաքին մակերեսով անասնաշենքը ճանաչել օրինական, այն համարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի սեփականությունը:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված շինությունը և հողամասը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) ձեռք բերելու առաջարկություն անել տվյալ կառույցն իրականացրած Հովիկ Ռաֆիկի  Սահակյանին:

4. Նշել, որ օրինական ճանաչված շինությունը`

ա) չի գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիններում.

բ) չեն խախտվում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չեն սպառնում քաղաքացինների կյանքին և առողջությանը.

գ) կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հողվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիններում, այն կատուցված է քաղաքաշինական նորմերին և կանոներին համապատասխան և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

5. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթարկել պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԿԱՐԱՊԵՏ ՀԱԿՈԲՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝059f746a-aa3e-48bd-a7ad-f82aab63d806



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գ. Աշոցք, Հրապարակ 1
0245 2-14-82
ashotsq.hamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50200802@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner