Քաղաքացի Աբրահամ Ստեփանի Բադոյանը (ծնված 07/03/1958 թվական) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին` սեփականության իրավունքով իր ընտանիքին պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնք, բնակավայր Սիզավետ, 6-րդ փողոց, բնակելի տուն 1 հասցեում գտնվող, 0,1020 հեկտար մակերեսով, 08-106-0010-0007 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա առկա, ինքնակամ համարվող բնակելի նշանակության շենք շինություններն (այսուհետ՝ շինություն) օրինական ճանաչելու խնդրանքով:
Աբրահամ Ստեփանի Բադոյանին, Սառա Արտաշի Բադոյանին, Ստեփան Հրաչի Բադոյանին, Քնարիկ Միսակի Մելիքյանին և Աշխեն Ստեփանի Բադոյանին սեփականության իրավունքով պատկանող (վկայական՝ N 21052024-08-0059) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի, բնակավայր Սիզավետ, 6-րդ փողոց, 1 բնակելի տուն հասցեում գտնվող հողամասի վրա ինքնակամ կառուցված 52,56 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով անասնաշենքերը, 30,15 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը և 7,86 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակը կառուցվել են 2006-2018 թվականներին իսկ 12,93 քառակուսի մետր ներքին մակերեսով բնակելի տունը, 9,32 քառակուսի մետր մակերեսով աստիճանը և 3,67 քառակուսի մետր ներքին մակերեսով շվաքարանը կառուցվել են 2022 թվականին:
Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024ECXYCA ծածկագրով:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 9-րդ. 10-րդ, 11-րդ կետերի, 13-րդ կետի ա), բ) ենթակետի դրույթներով, հաշվի առնելով, որ շինությունները կառուցվել են 2001 թվականի մայիսի 15-ից հետո 2006-2018 թվականներին ու 2022 թվականին և որ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի նկատի ունենալով, որ շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը` որոշում եմ․
1. Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գյուղ Աշոցք, 6-րդ փողոց, բնակելի տուն 1 հասցեում գտնվող Աբրահամ Ստեփանի Բադոյանին, Սառա Արտաշի Բադոյանին, Ստեփան Հրաչի Բադոյանին, Քնարիկ Միսակի Մելիքյանին և Աշխեն Ստեփանի Բադոյանինսեփականության իրավունքով պատկանող (վկայական՝ N 21052024-08-0059) 0.1020 հա մակերեսով հողամասում 2001 թվականի մայիսի 15-ից հետո ինքնակամ կառուցված` 52,56 քառակուսի ընդհանուր ներքին մակերեսով անասնաշենքերը, 30,15 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը և 7,86 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակըճանաչել օրինական։
2. Շինությունների օրինականացման համար սահմանված վճարը կազմում է 37270 (երեսունյոթ հազար երկու հարյուր քսաւն) Հայաստանի Հանրապետության դրամ։
3. Նույն հողամասի վրա 2022 թվականին ինքնակամ կառուցված 12,93 քառակուսի մետր ներքին մակերեսով բնակելի տունը, 9,32 քառակուսի մետր մակերեսով աստիճանը և 3,67 քառակուսի մետր մակերեսով շվաքարանը թողնել ինքնակամ, ինքնակամ կառույցների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունները և ռիսկերը կրում է հողամասի սեփականատերը:
4. Պարտավորեցնել հողի սեփականատիրոջը սահմանված կարգով և ժամկետում կատարել օրինականացման համար սույն որոշմամբ սահմանված վճարումը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքը ենթարկել պետական գրանցման: