|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Աշոցք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Աշոցք, 0245 2-14-82, ashotsq.hamaynq@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 փետրվարի 2025 թվականի N 12-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԼԻԶԻՆԳԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրով մոդուլային սպանդանոցի ֆինանսական վարձակալությամբ ձեռք բերելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի առաջարկությանը:
- Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի 2025 թվականի բյուջեից կատարել կանխավճար լիզինգի առարկայի արժեքի 20%-ի չափով /կանխավճարի 80 տոկոսը սուբսիդավորվում է/:
- Լիզինգի առարկայի արժեքը կազմում է 15500000 Հայաստանի Հանրապետության դրամ, որից կանխավճարի գումարը կազմում է 3100000 Հայաստանի Հանրապետության դրամ:
- Սպանդանոցի համար 2025-2030 թվականների ընթացքում յուրաքանչյուր տարվա համար համայնքի բյուջեում նախատեսել առնվազն լիզինգի գծով վարձավճարների չափով ծախսային համապատասխան հոդված՝ պահպանելով <<Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները։
- Լիզինգի վարձավճարների վճարումները նախատեսել յուրաքանչյուր տարի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին։
- Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -11 ՄԱՆՈՒԿՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՐՏՈՒՇ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՄԱՐՏՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԼՄԻՐԱ ՇԱԲՈՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԹԻՆԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ ՄՀԵՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|