Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 11-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածով, 159-րդ հոդվածի 1-ին մասով, 163-րդ հոդվածով, <<Համայնքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի <<գ>> կետով և հիմք ընդունելով Լիդա Քերոբյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ
- Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի համայնքապետարանի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար /ծածկագիր` 3.3-5/ Լիդա Քերոբյանին 2024 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 27-ը ներառյալ օգտագործելու 2024 թվականի իր հասանելիք հերթական արձակուրդի 10 աշխատանքային օրը:
- Արձակուրդի ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի համայնքապետարանի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի երկրերդ կարգի մասնագետ /ծածկագիր` 3.3-2/ Էմմա Ղազարյանի վրա:
|